ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Վիրտուալ փոխհոսքերի կառավարման և համայնքային միկրոցանցերի/էներգետիկ կոպերատիվների համար հատուկ կարգավորման դաշտի ստեղծման ուղղությամբ Կոալիցիայի կողմից մշակվել է տեխնիկական տեղեկանք և ծավալվել օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություն։ Արդյունքում ձևավորվեց շահագրգիռ կողմիրից կազմված աշխատանքային խումբ, կառավարության կողմից ստեղծվեց այս հարցին նվիրված միջգերատեսչական հանձնաժողով, անցկացվեցին շահագրգիռ քննարկումներ և Չաթհամ հաուզ ձևաչափով մեկ քննարկում։ Շահագրգիռ գերատեսչությունների կողմից որոշվեց համապատասխան իրավական լուծում տալ 2021թ էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացի շրջանակներում։


Կոալիցիայի կոցմից մշակվել է և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավանության է արժանացել Էներգաարդյունավետ ապրանքների և ծառայությունների հանրային գնումների ուղեցույցը, որը կոչված է ՀՀ հանրային գնումների գործընթացում ամրապնդել էներգաարդյունավետության նորմերի և ստանդարտների կիրարկումը։ 

Մշակվել է Կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման ծրագրերի (ԿԷԿԶԳԾ) մշակման և մոնիթորինգի իրականացման հայերեն ուղեցույցը՝ համապատասխան ԵՄ «Քաղաքապետների դաշնագրի» շրջանակներում սահմանված ՀՄԿ հիմնական պահանջների։

Ստեղծվել է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերի համար հաշվետվողականության և մշտադիտարկման առցանց տեղեկատվական հարթակը, որը թույլ է տալիս իրականացնել էներգետիկ ծրագրերի մոնիթորինգ, մուտքագրել և վերլուծել ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում ԿԷԶԳԾ-ով նախատեսված տրանսպորտային համակարգի, համայնքային և վարչական շենքերի, արտաքին լուսավորության, քաղաքային կոշտ թափոնների, ջերմոցային տնտեսության, ջրամատակարարկման համակարգի, կանաչ տարածքների, ինչպես նաև բնակելի ֆոնդին առնչվող էներգաարդյունավետության, էներգախնայողության միջոցառումների, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման վերաբերյալ 2012-2018թթ տվյալների հավաքագրում և վերլուծություն։ Արդյունքում՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների միասնական կենտրոնի կողմից մշակված ուղեցույցների պահանջներին համապատասխան կհաշվարկի այդ ընթացքում խնայված էներգիան և կրճատված ջերմոցային գազերի արտանետումները։«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին` հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր կերպով համաձայնվում են իրենց վարչական տարածքների ներքո էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20%-ով կամ մինչև 2030թ. 30 %-ով կրճատելու ածխաթթու գազի (CO2) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Դաշնագրին անդամակցող համայնքները պարտավորվում են մշակել Քաղաքի կայուն էներգետիկ (և կլիմայական) զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ): Քաղաքապետների դաշնագրին անդամակցած ՀՀ համայնքների կողմից մշակված և հաստատված ԿԷԶԳԾ ուղղությամբ չկա վերահսկման ազգային միացյալ մեթոդական հարթակ։