ՄԵՐ ՄԱՍԻՆ


Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան  իրականացնում է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագիրը՝  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

2018թ. սեպտեմբերի 17-ին հիմնադիր ժողովի հանդիպմանը «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ», «Կանայք կլիմայում և էներգետիկայում», «Աջակցություն բարեփոխումներին», «Մարդկային կապիտալի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից հիմնադրվել է Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան:

Կոալիցիայի նպատակները և խնդիրներն են՝
1) նախաձեռնել համայնքներում վերականգնվող էներգետիկայի ներդրումների խթանման համար կարգավորող-օրենսդրական դաշտի բարեփոխումներ,

2) նախաձեռնել և աջակցել համայնքային գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման և/կամ բարելավման ու առաջխաղացման գործընթացներին,

3) նպաստել Քաղաքապետների դաշնագրի անդամ քաղաքներում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման ուղղությամբ ծրագրերի, միջոցառումների և բյուջեների մոնիթորինգի արդյունավետ իրագործմանը,

4) նպաստել ՏԻՄ-երի էներգարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների և կարողությունների զարգացմանը՝ կարևորելով կին մասնագետների ներգրավումը գործընթացում,

5) բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման, ջատագովության և մոնիթորինգի իրականացման գործում՝ համագործակցելով ոլորտային նախարարությունների և համապատասխան պետական մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև այլ շահառուների հետ,

6) բարձրացնել կանանց մասնակցությունը էներգաարդյունավետության, կայուն էներգետիկ և կլիմատիկ զարգացման ոլորտում, այդ թվում նաև համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում,

7) ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և թափանցիկ և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները,

8) Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը,
9) Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ,

10) իրականացնել թափանցիկ և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ: